|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է երկրի ներքին անվտանգության նախարարության ղեկավար Քիրսթեն Նիլսենի հրաժարականի մասին. հայտնում է Медуза-ն: Նա իր թվիթերյան էջում հայտնել է, որ Նիլսենի տեղը կզբաղեցնի Քևին Մաքալինանը, որը ներկայումս ԱՄՆ մաքսային սահմանապահ ծառայությունն է ղեկավարում:
CNN-ի աղբյուրների խոսքերով` Նիլսենի հրաժարականն իր կամքով չի եղել: Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել են, որ Թրամփը դժգոհ է Նիլսենի կոշտ դիրքորոշումից միգրացիոն և Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման հարցերում: