|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՌԴ Եկատերինբուրգի ղեկավար Եվգենի Ռոյզմանը այսօր հրաժարական է տվել. հայտնում է РБК-ն:
Նշվում է, որ ապրիլին Սվերդլովի մարզի օրենսդիր ժողովի պատգամավորները օրենք են ստորագրել, որով վերացվում են Եկատերինբուրգի քաղաքապետի ուղիղ ընտրությունները:
«Քանի որ ինձ ընտրել են քաղաքի բնակիչները, ապա իմ խնդիրն է պաշտպանել նրանց շահերը: Իսկ այդ օրենքը հակասում է Եկատերինբուրգի և դրա բնակիչների շահերին, սակայն մենք չկարողացանք ոչինչ անել»,- հայտարարել է Ռոյզմանը:
Հայտնի է, որ Ռոյզմանը Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցն է: