|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Աշխատանքային այցով Պորտուգալիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է հանրահայտ «Հինդուջա գրուպ» (Hinduja Group) ընկերության եվրոպական տարածաշրջանի նախագահ Պրակաշ Հինդուջայի հետ. տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Նախագահ Սարգսյանը և գործարարը մտքեր են փոխանակել Հայաստանի և Հնդկաստանի միջև տնտեսական համագործակցության հնարավորությունների և առկա ներուժի արդյունավետ իրացման վերաբերյալ։
Պրակաշ Հինդուջան ասել է, որ «Հինդուջա գրուպ» ընկերությունը հետաքրքրված է տեխնոլոգիաների, գիտության ոլորտներում փոխգործակցությամբ և համատեղ տարբեր ծրագրերի իրականացմամբ։
Նախագահ Սարգսյանը հրավիրել է Պրակաշ Հինդուջային՝ մասնակցելու հունիսին Հայաստանում անցկացվող «Armenian Summit of Minds» միջոցառմանը։
«Հինդուջա գրուպ»-ը խոշորագույն ընկերություն է՝ հիմնված Հինդուջա եղբայրների կողմից։ Ընկերությունը գործունեություն է ծավալում տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, առողջապահության, բանկային, անշարժ գույքի ոլորտներում։ Ընկերության աշխատակիցների թիվը գերազանցում է 150 հազարը։ Հինդուջա ընտանիքն աշխարհի ամենահարուստ ընտանիքների շարքում է՝ 18 միլիարդ ԱՄՆ դոլար կարողությամբ։