|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Իրանի իսլամական հեղափոխության պահակազորին «օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն» հայտարարելն աղետալի հետեւանքներ կարող է ունենալ տարածաշրջանում տեղակայված ԱՄՆ ԶՈւ ստորաբաժանումների համար. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն` հղում անելով Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի թվիթերյան միկրոբլոգում արված գրառումը:
«Նրանք, ովքեր Նեթանյահուի շահերը գերադասում են սեփական երկրի շահերից եւ սադրում են Իրանի իսլամական հեղափոխության պահակազորին` «օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն» հայտարարելով, քաջատեղյակ են, թե դա ինչ հետեւանքներ կարող է ունենալ տարածաշրջանում տեղակայված ԱՄՆ ԶՈՒ-ի ստորաբաժանումների համար: Իրականում, նրանք փորձում են ԱՄՆ-ին ճահիճ ներքաշել: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է հասկանա իրավիճակի լրջությունը, քանի դեռ ԱՄՆ-ն նոր աղետի դեմ հանդիման չի կանգնել»,- զգուշացրել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: