|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մենք չենք ապրում խաղաղության ու համաձայնության պայմաններում, 4 կողմից շրջապատված ենք պատերազմներով և կանգնած ենք ՆԱՏՕ-ի ռազմաճակատի առաջին գծում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամանակ ելույթում. հայտնում է Minval.az-ը:
Այն վտանգների թվում, որոնց հետ բախվում է ՆԱՏՕ-ն, նախարարը նշել է ԼՂ հակամարտությունը: «Թուրքիայի տեսանկյունից` մենք տարածաշրջանում բախվում ենք բազմաթիվ վտանգների` կապված անօրինական միգրացիայի, ահաբեկչության, Ղարաբաղի, Վրաստանի, Ղրիմի, Կիպրոսի հետ»,- մասնավորապես ասել է թուրք նախարարը: