|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանության մեջ շարունակվում է ներքին «սեպարատ» թևերի «դիվերսիֆիկացիան»: Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ՝ վարչապետ Փաշինյանի թիմում արդեն նկատելի ժամանակ է, ինչ առանցքային դերակատար է դարձել վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:
Տեղեկությունների համաձայն՝ հենց Կարապետյանի հետ են տեղի ունենում Փաշինյանի հիմնական խորքային քննարկումները, ի դեպ, Կարապետյանի խոսքը հատկապես վճռորոշ է արտաքին քաղաքականության հարցերի մասով:
Հիշեցնենք, որ Կարապետյանը Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի կարևոր դեմքերից մեկն է, ու հիմա լծվել է արտաքին քաղաքական հարցերի համակարգմանը:
Կառավարությունում կարծիքներ կան, որ Կարապետյանը հենց դրա համար էլ «գործուղվել» է կառավարություն»,-գրում է թերթը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: