|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Վլադիմիր Պուտինը չի շնորհավորել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ընտրվելու կապակցությամբ, քանի որ երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ չկան: Այդ մասին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է Der Spiegel-ին տված հարցազրույցում. հայտնում է apsny.ge-ն:
Խոսելով Ռուսաստանի հետ հարաբերությունների բնույթի մասին` նա նշել է. « Լավ է, որ Ռուսաստանին չի հաջողվել անգամ մեկ սանտիմետրով շեղել Վրաստանի քաղաքականությունը դեպի ՆԱՏՕ և Եվրոպա ճանապարհից: Վատ է այն, որ իրավիճակը սառեցված է: Մենք կարող ենք փորձել անել ամեն բան, որպեսզի իրադրությունը չվատթարանա: ՌԴ-ն չի կարող փոխել Վրաստանը, իսկ Վրաստանը չի կարող փոխել իրավիճակը օկուպացված տարածքներում»: