|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այսօր ԱԺ-ում «տապալված» նիստի մասին.
«Հետաքրքիր ժամանակներ ենք ապրում.
Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստը հետաձգվեց և տապալման վտանգի առաջ էր մեծամասնության բոյկոտի պատճառով։
Չնայած հետո մեկնաբանվեց, որ «Իմ քայլը» խմբակցությունից Արցախ պետք է մեկնեին ու միայն այդ պատճառով չեն ներկայացրել։ Սակայն, նախ` Արցախ մեկնում էին «Իմ քայլի» ընդամենը 32 պատգամավոր, հետո, նիստերին մասնակցելը ԱԺ պատգամավորների պարտականությունն է, և երրորդ, «Իմ քայլի» մնացած 57 պատգամավորներից ներկա էին ընդամենը 5 պատգամավոր, ԱԺ նախագահը և երկու փոխնախագահները»: