|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Ելք»-ը դեռևս չի քննարկել ՀՀ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի կողմից Արմեն Սարգսյանին առաջադրելու փաստը: «Հիմա որևէ կերպ չեմ կարող անդրադառնալ այդ թեմային, ո'չ քննարկել ենք, ո'չ էլ»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը` անդրադառնալով Արմեն Սարգսյանին սատարելու մասին հարցին:
«Այս պահին մենք զբաղված ենք մեր գործերով: Երբ քննարկում կունենանք այս հարցի շուրջ, այդ ժամանակ էլ կհայտնենք մեր տեսակետը»,- ասաց նա:
Նշենք որ, այսօրէ ժամը 17:00-ին, «Ելք» դաշինքը ընդդեմ թանկացումների երթ է անցկացնելու, և Գորգիսյանը նշեց, որ երթի պատրաստման գործերով են զբաղված:
Իսկ հարցին` արդյո՞ք անակնկալ էր Մեծ Բրիտանիայում Հայաստանի արտակարգ և լիզաոր դեսպանի առաջադրումը` որպես նախագահի թեկնածու, նա պատասխանեց. «Քանի օր է` այդ մասին են խոսում, անակնկալ չէր կարող լինել»: