|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Խորհրդարանում այսօր քվեարկության դրվեցին քննարկված նախագծերը:
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» և «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերն ընդունվեցին ձայների` 112 կողմ, 1 դեմ և 0 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Ինչ վերաբերում է «Հեղինակային և հարակից իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին, ապա այն ընդունվեց ձայների` 112 կողմ, 0 դեմ և ձեռնպահ հարաբերակցությամբ:
«Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջեւ ներդրումների ազատականացման, խրախուսման եւ պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն ևս ընդունվեց: Նախագծին կողմ քվեարկեց 112 պատգամավոր, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չկային:
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն ևս ընդունվեց: Նախագծին կողմ քվեարկեց 112 պատգամավոր, դեմ` 1-ը: