|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի (ՖՄԽ) մարտի 26-ին կայացած նիստին, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն (Louise Mushikiwabo), Երևանի գագաթաժողովի որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ իր խոսքում անդրադարձել է 2018թ․ հոկտեմբերին Երևանում կայացած ՖՄԿ գագաթաժողովին և շնորհակալություն հայտնել ՀՀ իշխանություններին այն գերազանց կազմակերպելու համար։
Նիստին ելույթ է ունեցել ՖՄԽ-ում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը և, շնորհավորելով Լուիզ Մուշիկիվաբոյին կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, հաջողություններ մաղթել նրան իր առաքելության իրականացման ընթացքում։ Դեսպան Տեր-Ստեփանյանը ներկայացրել է գագաթաժողովում ՀՀ նախագահության ընթացքում Հայաստանի նախաձեռնությունները՝ Երևանի գագաթաժողովի կողմից ընդունված հռչակագրում և բանաձևերում ամրագրված հանձնառությունների իրականացման նպատակով։
Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի նիստը միաձայն ՖՄԽ Քաղաքական հանձնաժողովի նախագահ է ընտրել ՖՄԽ-ում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանին։
Քաղաքական հանձնաժողովը ՖՄԽ հանձնաժողովներից կարևորագույնն է։ Այն ուսումնասիրումէ քաղաքական իրավիճակը ֆրանկոֆոն տարածքում։