|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Եգիպտոսում անցկացվել է արաբական աշխարհի վարսավիրների մրցույթ: Այն տեղի է ունենում 4 տարին մեկ անգամ: Արաբական բոլոր երկրներից մասնակցում են ինչպես տղամարդ, այնպես էլ կին վարսավիրներ:
Տղամարդ վարսավիրների շարքում Լիբանանը ներկայացնող Հովսեփ Թլսմյանը առաջին հորիզոնականն է զբաղեցրել: Ե'վ Լիբանանում, և' Լիբանանից դուրս մեծ ճանաչում ստացած վարսավիրը արաբական աշխարհը ներկայացնող մասնակիցների թվում միակ հայն էր. - հաղորդում է ermenihaber.am կայքը:
Մրցանակի հանձնման ժամանակ Հովսեփ Թլսմյանը վզին կրել է Լիբանանի և Հայաստանի դրոշներով շարֆ: