|
Փոխարժեքներ
01 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության քարոզարշավի ժամանակ կուսակցությունից Տրապիզոնի քաղաքապետի թեկնածու Մուսա Թուրանը քաղաքի պահպանողական շրջանի քվեները ստանալու համար քաղաքացիներին թազբեհներ է բաժանել. հաղորդում է takvim.com.tr կայքը:
Օրեր առաջ նույն կուսակցության այլ թեկնածուներ կանանց գլխաշորեր էին բաժանել, ինչը քննադատության մեծ ալիք բարձրացրեց, քանի որ ՀԺԿ-ն Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հիմնած կուսակցությունն է և տասնամյակներ շարունակ, դավանելով աշխարհիկ սկզբունքներ, պայքար է մղել երկրում գլխաշորերի վերացման ուղղությամբ:
