|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը մեկնելու է Սիրիա՝ առաջիկա շաբաթ օրը վերաօծելու Հալեպի Սրբոց Քառասնից Մանկանց մայր եկեղեցին։ Կիլիկիո կաթողիկոսարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այդ մասին նա հայտարարել է Անթիլիասի Մայր տաճարում։
Արամ Ա-ն նշել է, որ վերջին յոթ տարիներին Սիրիան գտնվում էր ճգնաժամի մեջ, բայց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության, նրա թեմերի, ինչպես նաև հայ ժողովրդի զավակների ֆինանսական օժանդակությամբ՝ ՀՀ-ից մինչև Արցախ և Սփյուռք, Սիրիայի հայությունն իր ցավի և տառապանքի մեջ մնաց կանգուն:
«Եվ այսօր Սիրիայի հայությունը սկսել է իր հավաքական վերականգնման ընթացքը»,- ընդգծել է Վեհափառ հայրապետը: