|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Հալեպում զինյալները ապրիլի 28-ին պայթեցրել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Բերիո թեմի առաջնորդանիստ` Սրբոց Քառասնից Մանկանց մայր եկեղեցին. տեղեկացնում է Civilnet-ը՝ վկայակոչելով Al-Monitor-ը:
Ըստ Սիրիայի թղթակից Էդվարդ Դարկի՝ 15-րդ դարում կառուցված եկեղեցին պայթեցվել է պատերում փորված և այնտեղ տեղադրված ռումբերի միջոցով: Եկեղեցին ամբողջովին հողին է հավասարեցվել, չի փլուզվել միայն զանգակատան մի փոքր հատված:
Եկեղեցին գտնվում է Հալեպի պատմական Ջդեյդե թաղամասում: Եկեղեցու շուրջ գտնվում է հայկական գերեզմանատունը: Եկեղեցին մի քանի անգամ վերանորոգվել է: Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցու համալիրում կան բազմաթիվ սրբապատկերներ՝ հիմնականում 17-րդ դարի, նրա կազմում ներառված են նաև հայկական դպրոց, ինչպես նաև Սուրբ Աստվածածին եկեղեցին: