|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ադրբեջանի նախագահի` մարտին 16-ին ստորագրած հրամանագրից հետո, որով 50 քաղբանտարկյալ համաներմամբ ազատ արձակվեց, երկրում դեռևս 87 քաղբանտարկյալ կա: Այս մասին հաղորդում է Ադրբեջանի «Ազատություն քաղբանտարկյալներին» միության տարածած հայտարարությունը:
Ցուցակը կազմվել է միության համակարգողներ` Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսի և Քաղբանտարկյալների մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Էլշան Հասանովի կողմից: 87 մարդ դասակարգվել է 7 խմբում:
«Լրագրողներ և բլոգերներ» խմբում կա 5, «Իրավապաշտպան» խմբում` 1, «Ընդդիմադիր կուսակցությունների և շարժումների անդամներ» խմբում` 7, «Ազգային անվտանգություն նախարարության (լուծարված 2015 թ.) հանցանքների զոհեր» խմբում`3, «Հավատացյալ»` 56, «Գերի»` 1, «Ցմահ դատապարտված»` 14 քաղբանտարկյալ. հաղորդում է «Թուրան» գործակալությունը:
Նշենք, որ Նովրուզի կապակցությամբ Իլհամ Ալիևը 400 կալանավորի համաներմամբ ազատ արձակելու հրամանագիր էր ստորագրել: