|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ինդոնեզիան կարող է որոշ ապրանքներ Եվրոպա արտահանելու արգելք սահմանել, քանի որ Եվրամիության կողմից կենսավառելիքի արտադրության մեջ արմավենու յուղի օգտագործման սահմանափակումները խստացվել են:
Երկրի համար, որը համարվում է արմավենու յուղի խոշորագույն համաշխարհային արտադրողը, սա ոչ միայն արտահանման հասույթի գլխավոր աղբյուրն է, այլև կարևոր գործիք աղքատության դեմ պայքարում, որն անհրաժեշտ է կայուն զարգացման պետական ծրագիրն իրագործելու համար: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:
Ինդոնեզիայի ծովային գործերը համակարգող նախարար Լուհութ Փանջայթանն ակնարկել է, որ Ինդոնեզիան կարող է «պայքարել եվրոպական ինքնաթիռների դեմ», և որ երկրի համար մոտավորապես 2.500 հազար նոր ինքնաթիռ կպահանջվի առաջիկա երկու տասնամյակում:
«Մենք բազմաթիվ եվրոպական ապրանքներ ենք գնում. Ինդոնեզիան խոշոր շուկա է, որի բնակչությունը կազմում է 269 միլիոն մարդ: Արմավենու յուղը «թեժ կետ է», որը կարող է առևտրական պատերազմ հրահրել Եվրամիության և այդ արտադրանքի հիմնական արտադրողների՝ Ինդոնեզիայի և Մալայզիայի միջև, որոնց բաժին է ընկնում արմավենու յուղի գլոբալ մատակարարումների գրեթե 85%-ը: ԵՄ-ն կենսավառելիքի արտադրության համար օգտագործում է ներմուծվող արմավենու յուղի 46%-ը»,- ասել է նա: