|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Եթովպական ավիաուղիների` վերջերս կործանված ինքնաթիռի անձնակազմի հրամանատարը նախապես չէր փորձարկել «Boeing» 737 MAX 8-ի սիմուլյատորը: Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը` օդաչուի գործընկերոջ խոսքերին հղումով:
29-ամյա Յարեդ Գեթաչյուն ստիպված է եղել վերապատրաստման դասընթացներ անցնել մարտի վերջին, որից միայն երկու ամիս անց է եթովպական ավիաընկերությունը ստացել ինքնաթիռի առաջին սիմուլյատորներից մեկը:
Մարտի 10-ի աղետը, որը հաջորդեց հոկտեմբերին Ինդոնեզիայում մեկ այլ MAX 8-ի վթարին, ավիացիայի պատմության լրջագույն խնդիրներից է, որը կենտրոնացած է նոր ավտոմատացված համակարգի անվտանգության վրա, և թե արդյո՞ք անձնակազմն այն ճիշտ է հասկանում:
Երկու դեպքում էլ օդաչուները կորցրել են հսկողությունը ինքնաթիռի վերելքից կարճ ժամանակ անց և պայքարել, որ իրենց օդանավերը չկործանվեն:
MAX-8-ը, որը երկու տարի առաջ է շահագործվել, ունի նոր MCAS ավտոմատացված` մանևրելու բնութագրիչների հավելման համակարգ: Այն նպատակ ունի կանխել ինքնաթիռի կործանումը, երբ տեղի է ունենում աերոդինամիկ կտրուկ վայրէջք, որը ինքնաթիռը ներքև է իջեցնում անկառավարելի եղանակով:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Եթովպական ավիաուղիներ» ընկերությանը պատկանող ինքնաթիռը կործանվել էր: Օդանավի մեջ եղել է 157 ուղևոր: