|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Գալիպոլիի հաղթանակին նվիրված արարողության ժամանակ արած հայտարարությունները որպես վիրավորանք է որակել և, իր մոտ կանչելով Ավստրալիայում Թուրքիայի դեսպանին, հայտնել իր վրդովմունքը.հայտնում է diken.com.tr կայքը:
Գալիպոլիում (Չանաքքալե) 104 տարի առաջ տեղի ունեցած պատերազմին մասնակցած ԱՆԶԱԿ-ի (Ավստրալիայի և Նոր Զելանդիայի բանակային կորպուս) պարտությունը մատնանշած Էրդողանի հայտարարությունը մեծ վրդովմունք էր առաջացրել Նոր Զելանդիայում և Ավստրալիայում: Այդ նպատալով Մորիսոնն իր մոտ է կանչել թուրք դեսպան Կորհան Քարաքոչին և հայտնել իր բողոքը:
«Կարծում եմ, որ Էրդողանի խոսքերը ավստրալացիների համար շատ ցավալի են, և այսպիսի զգայուն մթնոլորտում նման բաներ ասելը վիրավորական է: Սպասում և պահանջում եմ, որ Էրդողանը հետ վերցնի իր խոսքերը»,-ասել է Ավստրալիայի վարչապետը: