Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ժողովրդին ուղղված ուղերձում հայտարարել է իր հրաժարականի մասին: Ղազախստանի նախագահի լիազորությունները մինչև նոր ընտրությունները կկատարի երկրի խորհրդարանի վերին պալատի նախագահ Քասըմ Ժոմարտ Տոկաևը:
РИА Новости-ն հայտնում է, որ Տոկաևը պաշտոնապես ստանձնել է նախագահի պաշտոնը և ելույթով հանդես եկել, որում, ի թիվս այլ հարցերի, խոսել է նաև երկրի մայրաքաղաքն անվանակոչելու մասին: Ըստ նրա` այն պետք է կրի առաջին նախագահի անունը` Նուրսուլթան: Տոկաևւը նաև Նազարբաևին արժանացրել է «Ժողովրդական հերոս» կոչմանը:
Ի դեպ, Նազարբաևը պատրաստվում է իր պաշտոնական նստավայրից տեղափոխվել Ղազախստանի առաջին նախագահի անվան գրադարանի շենքը: