|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել է Ղրիմի Սիմֆերոպոլ քաղաքում կառուցվող Ջումա մզկիթի բացման արարողությանը: Ըստ Sputnik-ի թուրքական ծառայության` Էրդողանը դրական պատասխան է տվել:
Ղրիմում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Պուտինն ասել է. «Նախագահ Էրդողանին հրավիրել եմ: Նա այս թեմայով արդեն տեղեկացված է, և ինչքան հասկանում եմ, այս հրավերին բավական դրական է վերաբերվում: Տեսնենք ինչպես կլինի, արդյո՞ք կգտնի գալու ժամանակ և հնարավորություն»:
Մզկիթի բացումը տեղի կունենա 2019 թ. ապրիլի 21-ին: Նախատեսվում է, որ այն դառնալու է Ղրիմում մուսուլմանների ամենամեծ և ամենատարողունակ աղոթավայրը: