|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Նեչիրվան Բարզանին կոչ է արել Թուրքիային` խաղաղության նոր գործընթաց սկսել: «ՔԲԿ-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը պետք է լինի խաղաղության բանակցությունների առանցքային դերակատարներից: Միայն ակնհայտ է, որ զինվորական մեթոդներով լուծում չի լինելու»,- հայտարարել է նա և հավելել, որ երկխոսության մեջ պետք է ներգրավել նաև Քրդական բանվորական կուսակցությանը:
«Թուրքիան այդ ժամանակ ռազմական առումով շատ ակտիվ էր երևում: ՔԲԿ-ին օդային հարվածներ էր հասցնում և քաղաքացիական անձանց մահվան պատճառ հանդիսանում: Այդ պատճառով էլ տեղական բնակչությունը Թուրքիայի դեմ մեծ բողոքի ցույցեր անցկացրեց», - Բարզանիի խոսքերն է մեջբերում demokrathaber.org կայքը: