|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Թուրքիայում իշխող՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության հիմնադիրներից և կուսակցության նախկին փոխնախագահ Դենգիր Ֆըրաթը հայտնել է, որ հնարավոր է, Օջալանն ազատ արձակվի: Այդ մասին նա ասել է Hurriyet-ի հետ զրույցում:
Նշելով, որ քրդերի հետ խաղաղության հաստատումը կլինի Օջալանին ազատ արձակելու միջոցով, Ֆըրաթն օրինակ է բերել Հարավաֆրիկյան Հանրապետությունը: «Մանդելան էլ նման գործընթացի ընթացքում ազատ չարձակվե՞ց»,- ասել է նա:
Ֆըրաթը նշել է, որ Օջալանին կալանքի տակ պահելու անհրաժեշտություն չկա, քանի որ նա դեմ է բռնությանն ու ահաբեկչությանը:
Հիշեցնենք, որ Թուրքիայում ահաբեկչական կուսակցություն համարվող Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանը Էմրալի կղզում ցմահ ազատազրկված է: