|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
4 տարվա ընդմիջումից հետո կայացել է ԵՄ-Թուրքիա համատեղ խորհրդի նիստը, որին մասնակցել են ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության գլխավոր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և ԵՄ հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը. հաղորդում է BBC-ի թուրքական ծառայությունը:
Նիստից հետո ԵՄ-ի հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Կոչ ենք անում Թուրքիային` հրաժարվել դատարանների անկախության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների, հիմնարար արժեքների և ազատությունների վրա ներգործող ցանկացած նախաձեռնությունից»:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարն էլ իր հերթին քննադատել է օրեր առաջ Եվրախորհրդարանի` Թուրքիայի անդամակցության բանակցությունները առկախելու վերաբերյալ որոշումը` հայտարարելով, որ «չեն կարող ասել, որ ԵՄ-ի որոշումը ողջախոհ քայլ է»: