|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Միջազգային քոնսալթինգային Mercer ընկերությունը կազմել է բնակվելու համար լավագույն քաղաքները. հայտնում է РИА Новости-ն:
Այս տարի ընկերությունը համեմատել է 231 քաղաք: Վարկանիշը կազմելու ժամանակ հաշվի են առնվել տնտեսական, քաղաքական և սոցիալական պայմանները, տրանսպորտի, սննդի որակը, կրթության և բժշկության մակարդակը:
Առաջին տեղում է Վիեննան, երկրորդում` Ցյուրիխը, իսկ երրորդ հորիզոնականում է Վանկուվերը:
Լավագույն տասնյակում են ներառվել Մյունխենը, Օքլենդը, Դյուսելդորֆը, Ֆրանկֆուրտը, Կոպենհագենը, Ժնևը և Բազելը:
Մոսկվան 167-րդ տեղում է: