|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Անկարա-Բեռլին հարաբերություններում նոր լարվածություն է առաջացրել Թուրքիայում աշխատող երկու գերմանացի լրագրողների` երկիրը հարկադրաբար լքելու պատճառով:
«Գերմանացի թղթակիցների` Թուրքիայում անազատ աշխատելն անընդունելի է: Առանց մամուլի չկա ժողովրդավարություն»,- հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը:
Գերմանական Tagesspiegel թերթին տված հարցազրույցում նա հայտնել է, որ ցանկանում են երկխոսություն սկսել Թուրքիայի հետ այդ թեմայով. հաղորդում է Euronews-ի թուրքական ծառայությունը:
Թուրքիայում 22 տարի գործունեություն ծավալող Tagesspiegel-ի թղթակից Թոմաս Զիբերտը և ZDF հեռուստաընկերության Ստամբուլի բյուրոյի ղեկավար Յորգ Բրազեն կիրակի օրը երկրից հեռանալուց հետո հայտարարություն են տարածել: «Թուրքական կառավարությանը հաջողվեց լռեցնել ազգային մամուլը: Հիմա նույնը փորձում են կիրառել միջազգային մամուլի նկատմամբ: Չպետք է հանձնվենք»,- ասվում է հայտարարության մեջ: