|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի խորհրդարանը պետք է ավելի ակտիվ գործի: Այս մասին, ըստ «Արմենպրես»-ի, լրագրողների հետ զրույցում նշեց վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Անուշ Բեղլոյանը: Նա հույս հայտնեց, որ Հայաստանի խորհրդարանը նոր շունչ կհաղորդի կազմակերպությունում իր մասնակցությանը, կակտիվացնի համագործակցությունը:
«Աշխատանքային այցի ընթացքում շատ արդյունավետ շփումներ են եղել ռուսական, հունական պատվիրակությունների հետ: Շփումներ են եղել Սերբիայի, Թուրքիայի, Ուկրաինայի, Ադրբեջանի պատվիրակությունների հետ: Եղել է ծանոթություն այն Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր դերակատարների հետ: Ես կարծում եմ, որ Հայաստանի ներկայացուցիչները պետք է ակտիվ աշխատեն: Այդ ակտիվ շփումները, աշխատանքը հնարավորություն կտա հետագայում բացառել անհասկանալի գործողություններ, կանխել Հայաստանի շահերի տեսանկյունից անբարենպաստ, ոչ արդյունավետ քայլերը»,- ասաց Անուշ Բեղլոյանը:
ՍԾՏՀ ԽՎ աշխատանքային նիստը կայացել է 2019 թվականի մարտի 5-7-ը Ստամբուլում: Հայաստանից մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Անուշ Բեղլոյանը: