|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սղերթից, Աղրիից և Բիթլիսից հետո Վանի շրջանի Վարթո քաղաքում և Իգդիրում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պաստառները հեռացվել են:
Վարթոյում «Azadî bi xwerevebirinê dest pê dike» («Ազատությունը սկսվում է ինքդ քեզ ղեկավարելով») և «Ya Me Ye» («Մերն է») գրություններով պաստառները հեռացվել են ոստիկանության կողմից: Հրամանը տրվել է Վարթոյի հանրապետական դատախազության կողմից. հաղորդում է demokrathaber.org կայքը:
Վարթոն գտնվում է Մուշի նահանգում: Այնտեղ, ըստ մի շարք ուսումնասիրությունների, կան ինչպես մեծ թվով ծպտյալ, այնպես էլ իրենց ինքնությունն ընդունող հայեր: Վարթոյից է նաև Հրանտ Դինքի կինը` Ռաքել Դինքը: