|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո «Մարտի 1-ի» քրեական գործի նախաքննությունը վերսկսվեց լայն թափով: Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել 2008թ. բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ:
Այդ մասով գործի նախաքննության ավարտ է հայտարարվել, միաժամանակ, սակայն, Մարտի 1-ի 10 սպանությունները դեռ բացահայտված չեն, ու հայտնի չէ՝ ինչ փուլում է այդ դրվագով գործի քննությունը: Իսկ նախկին ընդդիմադիր գործիչների վերջին հրապարակային խոսքերից էլ տպավորություն է ստեղծվում, թե այլեւս կարեւոր չէ այս գործի ընթացքը, այլ կարեւորը նախկին պաշտոնյաներին մեղադրյալի աթոռին նստեցնելն էր:
«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց ՀՔԾ, որտեղից հայտնեցին, թե այդ դրվագով գործի նախաքննությունը շարունակվում է: «Ինչպե՞ս կարող է ՀՔԾ-ի համար կարեւոր չլինի սպանությունների բացահայտումը»,-փոխանցեցին ՀՔԾ-ից»: