|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայողի դանակահարման հետ կապված միջադեպին։
«Դա քննության հարց է, հուսանք, որ այս ողբերգական միջադեպի վերաբերյալ համակողմանի և արդար հետաքննություն կիրականացվի»,– ֆեյսբուքյան գրառում է արել դեսպանը։
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Շիրակի մարզային քննչական վարչություն քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել է 22-ամյա ՌԴ քաղաքացուն դանակահարելու հանգամանքները: Ձերբակալվել է մեկ անձ:Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2019 թվականի մարտի 11-ին՝ ժամը 16:00-ին, մեղայականով ոստիկանության Կումայրիի բաժին է ներկայացել Գյումրի քաղաքի՝ 1990 թվականին ծնված բնակիչը: Վերջինս ձերբակալվել է: