|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանը ու ԱՄՆ-ը պետք է միավորեն իրենց ջանքերը Աֆղանստանում կարգավորման հասնելու համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը. տեղեկացնում է РИА Новости-ն:
«Իմ կարծիքով` դա շատ օգտակար գործ է` ոչ թե փորձել արհեստական կերպով մրցել, այլ միավորել ջանքերը, քանի որ, Ռուսաստանը, ԱՄՆ-ը և, իհարկե, Աֆղանստանի հարևաններն ու այլ երկրներ կարող են օգնել աֆղանցիներին` սկսել այն ազգային երկխսությունը, որը կարող է հանգեցնել հակամարտության ավարտին»,- ասել է նախարարը: