կարևոր
823 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-07 14:05
Աշխարհ

ՌԴ-ն հույս ունի, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը հաջող կլինեն. Պեսկով

ՌԴ-ն հույս ունի, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը հաջող կլինեն. Պեսկով

Ռուսաստանը հույս ունի, որ ուկրաինական խաղաղ կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը կպսակվեն հաջողությամբ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք աշխատանքային ուղիներով կապի մեջ ենք ամերիկացիների հետ, և մենք հույս ունենք, որ նրանց ջանքերը՝ ողջ իրավիճակը խաղաղ զարգացման ուղու վրա դնելու ջանքերը, այնուամենայնիվ, կպսակվեն հաջողությամբ», - նշել է Պեսկովը։

«Ինչպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս ասել է, մենք բաց ենք մնում դրա համար», - պարզաբանել է Կրեմլի խոսնակը։