|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մարդու իրավունքների պաշտպանն անընդունելի է համարում ցանկացած տեսակի բռնություն կամ ոչ իրավաչափ կամ օրենքով չնախատեսված գործողություն, այդ թվում՝ օրենքով չնախատեսված միջամտություն մարդու իրավունքներին: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:
Երեկ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Ոստիկանության կողմից ձեռնարկված և ձեռնարկվող քայլերն ուսումնասիրելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանը գրություն կհասցեագրի Ոստիկանություն։
Հիշեցնենք, որ մարտի 4-ին, կեսգիշերն անց, Երևան քաղաքի Ամիրյան փողոցի 18 հասցեի մոտ միջադեպ է տեղի ունեցել: Տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները կանխել և բերման են ենթարկել միջադեպի 6 մասնակցի և հրավիրել մեկ քաղաքացու:
Բերման ենթարկված անձինք բաց են թողնվել:
Նախապատրաստվում են նյութեր: