|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Արդեն հայտնել ենք, որ հունիսի 13-ին Աշտարակ քաղաքում վիճաբանություն է տեղի ունեցել, որն ուղեկցվել է կրակոցներով:
Ըստ shamshyan.com-ի՝ միջադեպի մասնակիցներից Արսեն Խաչատրյանը Աշտարակ քաղաքի ՋՕԸ-ի գործադիր տնօրենն է:
Yerkir.am-ը փորձեց կապ հաստատել նրա հետ, սակայն ՋՕԸ-ից մեզ հայտնեցին, որ Խաչատրյանը տեղում չէ:
Ջրօգտագործողների ընկերության մեկ այլ աշխատակից էլ, տեղեկանալով, որ հետաքրքրվողը լրագրող է, ասաց, որ Խաչատրյանը դասընթացների է և այսօր տեղում չի լինելու:
Ոստիկանությունից, սակայն, տեղեկացանք, որ մի Խաչատրյանը հրավիրվել է բաժին: Դեպքի հանգամանքները պարզվում են: