|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Էստոնիայում երեկ անցկացված ընտրությունների արդյունքում խորհրդարան է անցել հինգ կուսակցություն: Ձայների քանակով առաջատարն ընդդիմադիր «Բարեփոխում» կուսակցությունն է, որը խորհրդարանում ստացել է 34 տեղ, իսկ երկրորդ հորիզոնականում է իշխող կոալիցիայի Կենտրոնական կուսակցությունը, որը կստանա 26 մանդատ. հայտնում է РИА Новости-ն՝ երկրի ԿԸՀ-ին հղումով:
Նախնական տվյալներով՝ բոլոր ընտրատեղամասերում ձայների հաշվարկից հետո «Բարեփոխում» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 28,8 տոկոսը, Կենտրոնական կուսակցությունը՝ 23 տոկոսը, Պահպանողական ազգային կուսակցությունը՝ 17,8 տոկոսը (19 մանդատ), Isamaa կուսակցությունը՝ 11,4 տոկոսը (12 մանդատ), Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 9,8 տոկոսը (10 մանդատ):