|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Քիչ առաջ Էստոնիայի Կիիլի քաղաքում ավարտվեց ֆուտզալի Հայաստանի հավաքականի և «Արարատ ՏՏՈւ» ակումբի միջև ընկերական հանդիպումը: Հայաստանի հավաքականը հաղթեց 4:2 հաշվով: Մեր թիմի կազմում 2 գոլի հեղինակ դարձավ Հենրիկ Գրիգորյանը, մեկական գոլ խփեցին Սարո Մարդանյանը և Սարո Գալստյանը: Հիշեցնենք, որ մինչ այդ Հայաստանի հավաքականը 2 հաղթանակ էր տոնել Էստոնիայի հավաքականի նկատմամբ: Ավելացնենք նաև, որ «Արարատ ՏՏՈւ» ակումբի դեմ խաղում ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմում իր վերջին հանդիպումն անցկացրեց թիմի բազմափորձ ֆուտբոլիստ Արման Սահակյանը, ով որոշել է ավարտել կարիերան հավաքականի կազմում:
ՀՖՖ պաշտոնական կայք