|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրի առաջին խաղում «Արարատ»-ը սեփական հարկի տակ մրցեց «Միկա»-ի հետ: 2 թիմերն էլ անցկացրած 4 խաղերում հաղթանակ չէին տոնել, սակայն «Միկա»-ն կարողացել էր 2 հանդիպում ավարտել ոչ-ոքի արդյունքով, իսկ «Արարատ»-ը պարտվել էր բոլոր 4 խաղերում: Այս խաղում Դուշան Միյիչի սաները կարողացան ընթացիկ առաջնությունում առաջին միավորները վաստակել. Արարատցիները 2 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը: գոլերի հեղինակ դարձան Դե Լա Ֆուենտեն 31՛ և Ռակիչը 90+4՛: Տուրի մեկ հանդիպում կկայանա վաղը: «Ալաշկերտ»-ը կմրցի «Ուլիս»-ի հետ: Մյուս 2 հանդիպումները հետաձգվել են: