|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հյուսիսային Կորեան ակտիվացրել է կիբեռհարձակումների միջոցով համաշխարհային բանկերից փող գողանալու փորձերը, կարծում է ԱՄՆ-ն: Այս մասին հայտնում է CNN-ը:
ԱՄՆ գլխավոր դատախազի օգնական Ջոն Դեմերսը նշել է` Հյուսիսային Կորեայի իշխանությունների կողմից վերահսկվող հաքերները ամերիկյան պատժամիջոցների պատճառով աշխուժացել են:
Օգտագործվում են տարբեր միջոցներ՝ բանկերի ներքին համակարգերի արգելափակումից մինչև գաղտնագրերը գտնելու ճանապարհով ուրիշների հաշիվներից ոչ կանխիկ միջոցների փոխանցումը:
Հավելենք, որ 2017 թվականի մայիսին հայտնի է դարձել` Բանգլադեշի Կենտրոնական բանկի վրա հաքերային հարձակման հետևում կանգնած է «Lazarus» անունով խումբը: Վերջինս գործել է Հյուսիսային Կորեայի հետախուզության շահերի շրջանակում, ինչի արդյունքում հաքերներին հաջողվել էր տանել 81 մլն դոլար:
Կենտրոնական բանկի վրա հարձակումից բացի` Lazarus-ից հաքերները կարող են մասնակցած լինել Sony Corporation-ի մեջ մտնող կինոընկերությունից ամենախոշոր կորպորատիվ արտահոսքերից մեկի կազմակերպմանը:
Հաքերները պատասխանատու են նաև տարբեր երկրների կայքերը կոտրելու համար, ինչպիսիք են Ճապոնիայի և Չինաստանի դեղագործական ընկերությունները, ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների համալսարանները: