|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այս օրերին հանրապետության ամբողջ տարածքում ակտիվորեն վաճառվող «ձնծաղիկները» բնավ հասարակ ծաղիկներ չեն: Դրանք հիմնականում ՀՀ բույսերի կարմիր գրքում գրանցված բուսատեսակներ են, որոնց հավաքչությունը և վաճառքն անօրինական է, հաղորդում է Econews.am-ը:
Մասնավորապես «դեղին ձնծաղիկների»՝ Շտերբերգիա ֆիշերի բուսատեսակի մեկ հատին պատճառված վնասի փոխհատուցումը հաշվարկվում է 25 000 դրամ, իսկ ընդամենը մեկ փունջի համար հնարավոր է անգամ քրեական պատասխանատվության ենթարկել:
Էկոլոգ-փորձագետ Հրաչիկ Միրզոյանի և Բուսաբանության ինստիտուտի երկրաբուսաբանության և էկոլոգիական ֆիզիոլոգիայի բաժնի վարիչ կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեորգի Ֆայվուշի հետ փորձեցինք պարզել առկա խնդիրները: ԲԸՏՄ կենսաբազմազանության վերահսկողության վարչության բուսական աշխարհի վերահսկողության բաժնի պետ Միքայել Սանթրոսյանի հետ խոսեցինք նաև վերահսկողության դժվարությունների մասին: