|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Շուշիում պատրաստվում են որմնաջահեր, մոմակալներ և նկարների շրջանակներ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան»-ի գործադիր տնօրեն Վասպուրակ Կարապետյանը՝ մանրամասնելով, որ աշխատանքները պատրաստվում են ատաղձագործության և մետաղամշակման բաժնի առաջին ու երկրորդ կուրսի աշկերտների կողմից, և դրանցից յուրաքանչյուրը ձեռքի յուրօրինակ աշխատանք է:«Օգտագործվել են տեղական թանկարժեք փայտի տեսակներ, Դադիվանքի շրջակայքի բնական քարեր, ինչպես նաև արկերի պարկուճներ: Իրերը վաճառքի ենք հանում, և գնորդներն էլ շատ գոհ են»,- նշել է Վ. Կարապետյանը: