|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր Ազատության հրապարակում մեկնարկած Մարտի մեկին նվիրված հիշատակի երթից առաջ լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը, խոսելով Մարտի մեկի գործի բացահայտման մասին, նշել է, թե հայտնի է` ով է կրակել, ինչից են կրակել։
«Հայտնի է, թե ով է «Չերյոմուխա» զենքից կրակել, բայց ես չեմ ցանկանում քրեական գործի մեջ մտնել: Մարտի 1-ի գործի հետ կապված որևիցե մեկի մոտ շատ մութ կետ կամ կասկած չկա: Եթե ես կարողանայի ինձ թույլ տալ, կասեի`ով է ամենամեղավորը, հիմնական մեղավորը: Բայց ես ինձ չեմ կարող թույլ տալ, որովհետև նախ գոյություն ունի անմեղության կանխավարկած, բացի դրանից, ես պետական պաշտոնյա եմ, իմ ասածը կարող է ճնշում դիտարկվել։ Բայց նորից եմ ասում՝ այստեղ մարդ չկա, որ չգիտի»,- ասաց նա: