|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրանն ու Հասատանը համագործակցության երկու փաստաթուղթ են ստորագրել: Այս մասին, ըստ alikonline.ir-ի, տեղեկացնում է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը:
Առաջին փաստաթուղթը Իրանի ազգային ստանդարտացման կազմակերպության և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության միջև ստորագրված համագործակցության հուշագիրն է, իսկ երկրորդը՝ Իրանի ազատ տնտեսական-արդյունաբերական գոտիների գերագույն խորհրդի և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության միջև համագործակցության պայմանագիրը:
Փաստաթղթերը երկու երկրների անունից ստորագրել են ԱԳ նախարարներ Մոհամմադ Ջավադ Զարիֆն ու Զոհրաբ Մնացականյանը: