|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը Սիրիայի տարածքում համատեղ ռազմական գործողություններ չեն նախատեսում. ըստ demokrathaber.org կայքի` ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Ռուսաստանը և Իրանը Սիրիայում գործունեություն են ծավալում Դամասկոսի հրավերով: Թուրքիան էլ հայտնել էր իր անվտանգությանն ուղղված անհանգստության մասին: Իսկ Դամասկոսը դեմ է Սիրիայի տարածքում թուրքական զորքերի ներկայությանը: Իր հերթին, Դամասկոսը աջակցել է Սիրիայի տարածքում հրադադարի և կառավարության ու ընդդիմադիր ուժերի միջև երկխոսություն ապահովող` Աստանայի ձևաչափին»,- նշել է նա:
Նշենք, որ օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Ռուսատանը, Թուրքիան և Իրանը Իդլիբում կարող են համատեղ գործողություններ իրականացնել: