|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Ժամանակ»-ը գրում է․ «2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում ԵՏՄ շրջանակում գործող մաքսային կարգավորումները, որոնք վերաբերում են երրորդ երկրներից ներկրված մեքենաների մաքսազերծմանը:
Եթե այդ օրենքը սկսի գործել, ԱՄՆ-ից և ԵՄ երկրներից մեքենաների արժեքը միանգամից կբարձրանա: Եթե այժմ մեքենաները մաքսազերծվում են ըստ մաքսային արժեքի, ապա այդ դեպքում ըստ շարժիչների աշխատանքային ծավալի: Օրինակ՝ 7 տարեկան և ավելի հին մեքենաները մաքսազերծվելու են խորանարդ սանտիմետրի համար 1,8 եվրոյով: Հայաստանում ավտոմեքենաների ներմուծման և վաճառքի բնագավառում ամենահամեստ հաշվարկներով զբաղված է 15-20 հազար մարդ: Իսկ սա նշանակում է, որ այդքան թվով մարդ կդառնա գործազուրկ:
Հայաստանի իշխանությունները պատրաստվում են դիմել ԵՏՄ համապատասխան մարմիններին՝ Հայաստանի նկատմամբ կիրառված 5 տարվա արտոնությունը ևս 5 տարով երկարացնելու համար»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: