|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Ինչպես հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը սեպտեմբերին վայր կդնի պատգամավորական մանդատը և կնշանակվի ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
«Փաստինֆոն» ուսումնասիրել է «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ցուցակը՝ հասկանալու համար, թե աշնանային նստաշրջանից, ով է փոխարինելու Արսենյանին խորհրդարանում։
Ըստ այդմ՝ մանդատը բաժին է հասնելու նախընտրական ցուցակի 96-րդ համարի ներքո գրանցված՝ 1976 թ-ին ծնված Արմենուհի Ղազարյանին։ Հատկանշական է, որ ԿԸՀ ներկայացրած հայտարարագրում Ղազարյանը ոչինչ չի հայտարարագրել, ոչ անշարժ կամ շարժական գույք, ոչ դրամական միջոցներ կամ եկամուտներ։ Նա գործազուրկ է և ամուսնալուծված։