|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը`փետրվարի 19-ը, Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։
Հայաստանի գրողների միությունը և մշակույթի նախարարությունը ՀՀ կառավարության որոշման համաձայն` յուրաքանյուր տարի Գիրք նվիրելու օրը պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված ու չվաճառված գրքերը բաշխում են մարզային և համայնքային, ինչպես նաև Արցախի և Ջավախքի գրադարանների միջև:
Հավելենք, որ Հայաստանում գիրք նվիրելու օրը Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության որոշմամբ նշվել է 2008 թվականից: Այս օրը տարբեր երկրներում կատարվում են բազմաթիվ միջոցառումներ. գրքեր են նվիրաբերվում գրադարաններին, որբանոցներին, դպրոցներին՝ փորձելով վերականգնել գրքի երբեմնի նշանակությունը: