|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանը ծրագրում է 2019-ի վերջին 2020-ի սկզբին ռուսական 4 Су-30СМ կործանիչ գնել: Այդ մասին РИА Новости-ին IDEX-2019 սպառազինությունների ցուցահանդեսի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը:
Նա նշել է, որ բանակցությունները Ռուսաստանի հետ շարունակվում են, ամեն ինչ կախված կլինի այն հանգամանքից, թե երբ պատրաստ կլինի այդ արտադրանքը:
Պատասխանելով հարցին` ո՞րքան ինքնաթիռ է, ընդհանուր առմամբ, ցանկանում գնել Հայաստանը, Տոնոյանը պատասխանել է, որ խոսքը 12 կործանիչի մասին է: