|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ռուսական Су-30СМ կործանիչները չեն կարող Հայաստանին մատակարարվել բարեկամական ռազմական մատակարարումների շրջանակում: Այդ մասին հայտարարել է ռուս ռազմական փորձագետ Իվան Կոնովալովը Русарминфо-ի հետ զրույցում:
Հիշեցնենք, որ օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Су-30СМ -ի խցիկում արված լուսանկար: Դրանից հետո ռազմական փորձագետները հայտարարել էին, որ այդ կերպ վարչապետը հասկացրել է, որ Հայաստանին չորրորդ սերնդի ռուսական կործանիչներ մատակարարելու վերաբերյալ բանակցություններ են մեկնարկել:
Կոնովալովը նշել է, որ այդ հարցով բանակցությունները մեկնարկել են 2012-ից: «Մենք հիանալի հասկանում ենք, որ Су-30СМ -ը չի կարող մատակարարվել բարեկամական ռազմական մատակարարումների շրջանակում` Ռուսաստանի և Հայաստանի ռազմական համագործակցության շրջանակում: Այստեղ Երևանի կողմից անհրաժեշտ կլինեն ֆինանսական ծախսեր: Երբ դա հնարավոր դառնա, կարծում եմ՝ ոչ մի հարց չի լինի»,- ասել է նա: