|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի սպառնալիքները Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյի հակառակորդների հասցեին. հայտնում է РИА Новости-ն:
Զախարովան իր ֆեյսբուքյան էջում մեջբերել է ԶԼՄ-ներից մի հատված` «Բոլթոնը հետևանքներով է սպառնացել նրանց, ովքեր կխաթարեն Վենսուելայի ժողովրդավարական ինստիտուտները»:
«Իր նոթատետրին և գրչին, այո՞»,- գրել է Զախարովան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ լրագրողները Բոլթոնի նոթատետրում հետևյալ գրառումն էին նկատել` «5 000 զինվոր ուղարկել Կոլումբիա»: