|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ֆրանսիայում բողոքի ակցիաների սկսվելուց հետո ձերբակալվածների թիվը գերազանցել է 8 հազարը: Այս մասին տեղեկացնում է France info-ն:
«Նոյեմբերի սկզբից` Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» ակցիաների սկսվելուց հետո, ձերբակալվել է մոտ 8400 մարդ»,- հայտնել է երկրի ՆԳ նախարար Քրիստոֆ Կաստաները:
Նրա հաղորդմամբ՝ այս պահի դրությամբ մոտ 7500 քաղաքացի կալանավորված է:
Լրատվամիջոցը նաև հաղորդում է, որ իրավապահ մարմինների 1300 աշխատակից ցույցերի ժամանակ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ազգային ոստիկանության գլխավոր տեսչությունը ցուցարարներից մեկի ծանր վնասվածքի փաստով քննություն է սկսել:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» զանգվածային ակցիաները սկսվել են նոյեմբերի 17-ից: Ցուցարարները պահանջում են չբարձրացնել վառելիքի եւ բենզինի գները: Փետրվարի 9-ին անցկացվեց 13-րդ բողոքի ակցիան: